ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Լրիվ դեժավյու է

Լրիվ դեժավյու է
11.11.2025 | 11:34

Ասում է` 50 հոգանոց խմբեր կազմեք, մեյլ ուղարկեք տանենք սպառազինությունը տեսնեք: Սա նրանից է, որ 7.5 տարի է իշխանություն են, սակայն համակարգն ու կառավարումն այդպես էլ չհասկացան թե ինչ է:

Դրա համար էլ մոբիլիզացիան նախատեսված պլաններով իրականացնելու փոխարեն նմանօրինակ կոչ էր հնչեցնում` տնից վերցրեք սաղավարտներն ու զրահաբաճկոնները, 30 հոգանոց ջոկատներ ձևավորեք, հրամանատար ընտրեք և ... հետևանքները բոլորը գիտեն:

ՀՕՊ-ից էր խոսում, 44-օրյա պատերազմից հետո քանի՞ դիվիզիոն ՀՕՊ եք գնել, որով ձեր սիրած արտահայտությամբ ասեմ` «օդը փակել» եք:

Ժամանակակից պատերազմներում «օդ փակելը», իհարկե, շատ հարաբերական է, չեմ ասում լիակատար հագեցումից, դեռ չեմ խոսում էշելոնացված ՀՕՊ-ից:

Պայմանական ՏՈՐ-2 (տարբեր սերիաներ ունի) համակարգերի քանի դիվիզիոն եք գնել: Հնդկաստանից կամ այլ երկրներից առած տեխնիկան որ տուրիստական այցերի օբյեկտ եք դարձրել` դրա պաշտպանությունը կարող ե՞ք ստատիկ կամ շարժերի ընթացքում ապահովել:

Նախկինում եղածը` լավ-վատ, շատ-քիչ, 2020-ի 44-օրյայի պատերազմի, 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ գրեթե ամբողջությամբ խոցվել է, շարքից հանվել, իսկ հիմա ի՞նչ ունենք:

Հենց սկզբից էլ պոռոտախոսի վարք էիք դրսևորում, բայց հենց գալիս է իրադրությունը ծայրահեղ կետի է հասնում, գլուխներդ ավազի մեջ եք թաղում ու սկսում կլորացված աչքերով արդարացումներ փնտրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց կամ ինչու էր պարտությունը կանխատեսելի:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ